Foto

Անշարժ գույքի գործակալը

Անդրանիկ Թևանյանը գրել է․ 

Անշարժ գույքի գործակալը
—————————
Վաշինգտոնում հայ–ադրբեջանական հարաբերությունների թեմայի մեջ մտավ անշարժ գույքի գործակալության թեման։ Դա շատ խորհրդանշական էր։
Ինչ է անում անշարժ գույքի միջին վիճակագրական գործակալը, երբ հանդիպում է «լոխ» գնորդի կամ վաճառողի։ Փորձում է երկու կողմի համար բարձր միջնորդավճար սահմանել։ Եթե գործարքի կողմերից միայն մեկն է «լոխ», ապա փորձում է մյուս կողմի հետ պայմանավորվելով «բարձել» տոկոսները միայն «լոխի» վրա։
Կան դեպքեր, երբ գործակալները «լոխ» գնորդներին կամ վաճառողներին խաբում են ամենացինիկ ձևով։
«Լոխին» գործարքի մեջ ներքաշելուց և սեփական օգուտն ստանալուց հետո անշարժ գույքի գործակալը վերջում, որպես կանոն, օգտագործում է հետևյալ նախադասությունը․ «Եթե խնդիրներ առաջանան, ապա հոգ չէ, զանգեք, կլուծեմ բոլոր խնդիրները»։
Որոշ ժամանակ անց խաբված «լոխը» զանգում է, բայց գործակալը կա՛մ անհասանելի է լինում, կա՛մ էլ կոպիտ ձևով ասում է, որ գործարքն ավարտված է ու ինքը հաճախորդի առաջ ոչ մի պարտավորություն չունի։
Կան դեպքեր, երբ անշարժ գույքի գործակալները միշտ հասանելի են լինում, չեն կոպտում «լոխին», այլ նախընտրում են ամեն անգամ զանգերին պատասխանելիս քնքշորեն ասել․ «Խնդիր չկա, շուտով ամեն ինչ կկարգավորեմ, մի քիչ համբերք»։ Եվ այդպես տարիներ շարունակ։
Անշարժ գույքի գործակալին այս բոլոր դեպքերում մեղադրել պետք չէ։ Նա իր գործն է անում։ Մեղավորը «լոխն» է։ Հատկապես երբ «լոխն» էն գլխից է հակառակ կողմի օգտին խաղում՝ «քցելով» տնեցիներին։ Անշարժ գույքի փորձված գործակալն անմիջապես ֆիքսում է դավաճան «լոխերին» ու իր ուզածը շատ արագ ստանում։