Foto

Չինացի առաջնորդի հետ բանակցություններից հետո Պուտինը զանգահարել է Հնդկաստանի վարչապետին

Ես շատ բովանդակալից զրույց ունեցա իմ բարեկամ նախագահ Պուտինի հետ։ Զրույցի մասին սոցիալական ցանցերում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

«Ես շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինայում վերջին զարգացումների վերաբերյալ տեղեկությունների համար։

Մենք քննարկեցինք նաև մեր երկկողմ օրակարգի առաջընթացը և վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերությունը հետագա խորացնելու հարցում։

Ես անհամբեր սպասում եմ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը Հնդկաստանում այս տարվա վերջին»,- նշել է Մոդին։

Ավելի վաղ Պուտինը բանակցություններ է վարել նաև Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։