Մեր երկրին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ: Այդ սառը օդային հոսանքների ներթափանցումը կսկսվի հետկեսօրյա ժամերից և կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այսպիսով օգոստոսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում և գիշերային և ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 4-ից 6 աստիճանով և արդեն օգոստոսի 11-ին գիշերային ժամերին հանրապետության ամենաշոգ հատվածներում՝ ինչն է Արարատյան դաշտը, Սյունիքի հովիտները, Երևանը գիշերային ժամերին նույնիսկ կզգանք զովություն:
Օգոստոսի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին հանրապետության առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրևներ»,-հայտնել է Սուրենյանը: