«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի Հանրապետության անունից հայց է ներկայացրել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի դեմ՝ պահանջելով Արցախի ներկայացուցչության շենքը նվիրատվությամբ օտարել Արցախի Հանրապետությանը։ Փաստաբանը հայցի ներկայացումը պայմանավորել է ՀՀ դատախազության կողմից վարչական դատարան ներկայացված հայցով, որով վերջինս պահանջում է անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության սեփականության իրավունքը նշված շենքի նկատմամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նվիրատվության պայմանագիր բացակայում է։
Հիշեցնենք, որ շենքը Արցախի Հանրապետությանը հանձնվել է դեռևս 1997 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: