Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է․
Գիշերվա մտորումներից
Իրավապահ և դատական համակարգում աշխատող սիրելի կոլեգանե´ր, մի նեղացեք մեր սուր քննադատություններից: Հավատացե´ք, մեր կողմից կշտամբանքի ենթարկվելն ամենաչնչին հատուցումն է մասնագիտական ու բարոյական արժեքների ուրացման դիմաց:
Երբեմն ձեզ թվում է, որ «տուն պահելու» փաստարկն առաջացնում է ըմբռնում ու կարեկցանք: Իհարկե սխալվում եք:
Շատերիդ պարանոցին տեսել եմ կախված խաչեր:
Ի՞նչ եք կարծում, անմեղներին բանտեր ուղարկելով, նրանց մայրերի աչքերը թացացնելով, երեխաներին կարոտ պահելով, ընտանիքները կարիքի մեջ գցելով, նրանց առողջությունը վնասելով «տուն պահելուն» Տերն ի՞նչ գնահատական է տալու:
Մյուս փաստարկը, թե «Ես չանեմ` ուրիշը կանի» ավելի վատն է, քան նախորդը: Յուրաքանչյուրն իր կատարածի համար է պատասխանատու:
«Արդարի արդարութիւնն է իր վրայ ընկնելու, անօրէնի անօրինութիւնը՝ իր վրայ» (Եզեկիել 18:20)
Բայց նաև ասվում է. «Անօրէնը եթէ յետ կանգնի իր գործած անօրինութիւններից ու պահի իմ բոլոր պատուիրանները, արդարութիւն գործի ու ողորմածութիւն անի, ապրելով ապրելու է ու չի մեռնելու»: