Foto

Վերակառուցվում է Վարդենյաց լեռնանցքի մի հատվածը շրջանցող ճանապարհը, որը ձմռանը հաճախ էր փակվում ձնաբքի պատճառով

Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածը՝ մոտ 1.5 կմ երկարությամբ, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից:

1.5կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Վարդենյաց լեռնանցքի մի հատվածը, որը ձմռանը հաճախ էր փակվում ձնաբքի պատճառով։ Նոր ճանապարհի կառուցումը նպատակ ունի ձմռանն ապահովել անխափան ու անվտանգ երթևեկություն։

Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։