Ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը հանձնեց Արցախը: Դաժան թող հնչի, Արցախը հանձնեց հայ ժողովուրդը: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Չպայքարելով այն իշխանության դեմ, որին բերել էր և որի ձեռքերով հանձնվեց Արցախը: Արցախը դարձավ Նիկոլի անձնական ամբիցիաների քաղաքական տերերի, խարդավանքների տարաբնույթ գեոպոլիտիկ կոմբինացիաների զոհը:
Կարող է Արցախը նորից դառնալ հայկական, այո: Որևէ մեկը հիմա դուրս գա, դա Ձեզ խոստանա, չհավատաք: Հավատը պետք է սրտում լինի»,-ասել է Աշոտյանը:
Աղբյուրը՝ tert.am