Factor-ը գրել է․
Եկատերինբուրգում (Ուրալում) ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին Մոսկվայում հեռակա կարգով կալանավորվել է։ Նման որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռուսական աղբյուրներին։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Շիխլինսկիին կարող են մեղադրանք առաջադրել սպանության փորձի և պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության համար։ Նա այժմ Եկատերինբուրգի քննչական մեկուսարանում է։ ВЧК-ОГПУ տելեգրամ ալիքը հայտնել էր, Շիխլինսկին «կամավոր ներկայացել է Մոսկվայի իրավապահ մարմիններին»: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա թաքնվել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը։ Բանակցություններից հետո նա դուրս է եկել և հանձնվել իշխանություններին։