Foto

Ռումինիայում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ադրբեջանական աղտոտված նավթի պատճառով

Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել ճգնաժամային մակարդակով՝ կապված Ադրբեջանից աղտոտված նավթի մատակարարման հետ։ Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում։

Հաղորդվում է, որ մատակարարվել է 92 հազար տոննա ադրբեջանական հում նավթ, որը պարունակում է օրգանական քլորիդներ։ Նավթի աղտոտման մասին տեղեկատվությունը էներգետիկայի նախարարությանը տրամադրել է OMV Petrom-ը։

Ընկերությունը հուլիսի 16-18-ը Ջեյհանի (Թուրքիա) նավահանգստում ընդունել է ադրբեջանական նավթով բեռնված նավ։ Պարզվել է, որ այս խմբաքանակը աղտոտված է։ Արդյունքում, Petrom-ը որոշել է հրաժարվել 92 հազար տոննա նավթի մեկ այլ խմբաքանակ բեռնելուց։

«Այսպիսով, ներմուծված 184 հազար տոննա հում նավթը անհասանելի է դարձել Petrobrazi-ի վերամշակման գործարան մատակարարելու համար», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ Lurer.com