Foto

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է միջին և փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պարտավորություններից հրաժարվելու մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարել է, որ պետությունը հրաժարվում է իրականացնել ցամաքային տեղակայման միջին և փոքր հեռահարության հրթիռների (ՄՓՀՀ) տեղակայման կամավոր մորատորիում։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է նմանատիպ զենքի տեղակայման վերաբերյալ միակողմանի մորատորիումի պահպանման պայմանների անհետացումը և լիազորված է հայտարարել, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս իրեն կապված չի համարում նախկինում ընդունված համապատասխան ինքնասահմանափակումներով», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ tert.am