ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 31-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից չի զեկուցվում 37-ը: Եվս երեք հարց գաղտնի է։
Նշենք, որ նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցել մեկնել է Ռուսաստան։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
«ՄԻՏՌԱՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,
Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին,
Մարզիկներ Հովհաննես Սարգսի Հարությունյանին, Էմին Սուրենի Օհանյանին, Կարեն Սերգեյի Խատուևին, Միքայել Ղանդիլի Ղանդիլյանին և Արսեն Նիկոլայի Պետրոսովին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը սահմանելու մասին և այլ հարցեր։