Foto

ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը․ Իրանի ԱԳՆ

Վաշինգտոնը պետք է փոխհատուցի ԱՄՆ զինված ուժերի հարվածներից իրանական միջուկային ծրագրին հասցված վնասը, նախքան Թեհրանը կհամաձայնի վերսկսել բանակցային գործընթացը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«ԱՄՆ-ը պետք է բացատրի, թե ինչու է հարձակվել մեր վրա բանակցությունների ամենաթեժ պահին և երաշխավորի, որ դա այլևս չի կրկնվի։ Նրանք պետք է փոխհատուցեն [Իրանին] իրենց հասցրած վնասը», - ասել է նա Financial Times թերթին տված հարցազրույցում։