Foto

Մարատ Աճեմյանը թուրք մրցակցին հաղթել է 11:0 հաշվով և նվաճել բրոնզե մեդալ

Աթենքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը (51 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտել է թուրք մրցակցի հետ եւ հաղթել է 11:0 հաշվով։

Բրոնզե մեդալ է նվաճել նաեւ Զավեն Մեժլումյանը (60 կգ), որը 5:2 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի մրցակցին։

Նախորդ օրը ոսկե մեդալ էր նվաճել Ջանես Նազարյանը (65 կգ)։