Foto

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է. դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է. ՆԳՆ

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:


«Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,-գրել է Սարգսյանը: