Foto

«Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրել «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում, իսկ նմուշառված և լաբորատոր փորձաքննության հանձնված արտադրանքի նմուշներում հայտնաբերվել են կաթնայուղի զանգվածային մասի, մանրէաբանական և այլ շեղումներ:


ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

  • «Պանիր Լոռի» ապրանքատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ),
  • «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ»,
  • «Հատիկավոր կաթնաշոռ» արտադրատեսակի նմուշը՝   կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու(C16:0) լաուրինաթթու(C12:0), օլեինաթթու(C18:1) միրիստինաթթու(C14:0), լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու(C14:0), կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին և «ԱՑԽՄ»,
  • «Սերուցք» ապրանքատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ԱՑԽՄ»,
  • «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը` «կաթնայուղի զանգվածային մաս» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով, չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ


  • կաթի հավաքման սառնարանների տեղակայման շինության կառուցվածքը չի ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը տարածք (սառեցման համակարգերը տեղադրված են դրսում),
  •  առաստաղն անհարթ է և ապահովված չի եղել մասնիկների թափվելուց, պաշտպանված չի եղել բորբոսի առաջացումից,
  • արտադրական շինության հատակի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • տեղամասից տեղամաս տանող միջանցքների և արտադրական տեղամասերի պատերն անհարթ են եղել, դռան կողքերը՝ քանդված,
  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների մակերեսները եղել են անհարթ, քերծվածքներով, սարքավորումները՝ կոռոզիայի ենթարկված:

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

  • կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է,
  • սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ,
  • տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիրեր,
  • հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին և սահմանված ժամկետում ներկայացնել կատարված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն։