Կրեմլն ի գիտություն է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը ուկրաինական կարգավորման ժամկետների վերաբերյալ. այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության կարգավորման և իր շահերի ապահովման խաղաղ գործընթացին։
Խոսելով Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորության մասին՝ Պեսկովը հայտարարել է, որ այդ հարցը օրակարգում չի եղել և դեռևս չկա։
Ռուսաստանի համար ուկրաինական կարգավորման համար նոր վերջնաժամկետը կլինի 10-12 օր. այս մասին երեկ հայտնել էր Թրամփը՝ նկատի ունենալով ուկրաինական հակամարտության կարգավորման համար տված վերջնաժամկետը:
«Ես հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Շատ հիասթափված եմ նրանից», - ասել էր նա՝ նշելով, որ ռուսական կողմը շարունակում է հարվածներ հասցնել ուկրաինական տարածքներին։