Foto

ArCa համակարգի աշխատանքը կրկին խաթարվել է

ArCa համակարգի աշխատանքը կրկին խաթարվել է: Այս մասին հայտնում են համակարգից։

«Համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած ArCa համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»։