Foto

Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան Իրանի համար փոխադարձ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեցող երկրներ են, որոնց հետ փոխգործակցությունը պետք է ակտիվացնել. Փեզեշքիան

Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան Իրանի համար փոխադարձ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեցող երկրներ են, որոնց հետ փոխգործակցությունը պետք է ակտիվացնել՝ համատեղ շահերն ապահովելու համար. այս մասին, ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Եթե մենք ամրապնդենք հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցները կդառնան անարդյունավետ: Այսօր ավելի քան երբևէ պետք է բարելավենք կապերը  հարևան և տարածաշրջանային պետությունների հետ», -ընդգծել է Իրանի նախագահը: