• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Մարդկանց նպաստը միանգամից չենք կտրում, աջակցում ենք, որ աշխատանք գտնեն, առաջ գնան. փոխնախարար




եթե մարդը օգտվում է զբաղվածության ծրագրերից, նպաստը անմիջապես չի կտրվում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

«Բոլոր դեպքերում զուգահեռաբար պետության աջակցությունը շարունակվում է,  հետագայում այլ գնահատման ընթացքում երևում է փոփոխությունը և մարդուն նոր սկսում են սահմանափակել ֆինանսական աջակցությունից և այլ աջակցության տեսակներից։ Այսինքն փուլային է դա արվում, որովհետև ակնհայտ է, որ մարդը միանգամից աշխատանք է ընդունվել, չի կարողանալու իր բոլոր խնդիրները լուծել։ Ցավոք սրտի չի կարողանալու, ուստի պետությունը ասում է՝ այո, գիտեմ, որ դու դժվարին իրավիճակում ես, ցանկանում ես աշխատել, ես օգնում եմ քեզ զուգահեռաբար քո ընտանիքի սոցիալական խնդիրները օգնում եմ հոգալու։ Զուգահեռաբար իրենց հետ նաև սոցիալական աշխատանք է կատարվելու»,– ընդգծեց փոխնախարարը։

Նրա խոսքով, անապահովության գնահատման նոր համակարգի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ ավելի որակյալ ծառայություն տալ մարդուն, առաջին փուլում օգնություն, որ նա կարողանա դուրս գալ այդ վիճակից. «Անապահովության գնահատման համակարգում բավական լայն գործիքակազմ կա, գնահատելով և նյութական կարողությունը, ֆինանսական կարողությունը, և ընտանիքի կառուցվածքը, և համապատասխան խոչընդոտները՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, որոնք մարդուն այդ վիճակի են բերել։ Դրանից ելնելով համապատասխան լուծումներ են առաջարկվում»։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 118 դեպք


    Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ամրապնդելու մասին օրենք


    Ֆրանսիան սկսելու է մարդասիրական օգնություն ուղարկել Գազա


    Խնձոր, կարտոֆիլ, ցորեն. է՞լ ինչ թանկացում սպասենք աշնանը. MediaHub


    Նորվեգիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ


    Ռուսաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է Թուրքիայի դեսպանի հետ


    Մոսկվայի դատարանը 6 ամսով երկարաձգել է գործարար և բլոգեր Արեգ Շչեպիխինի կալանքը


    Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, նախատեսվում է անցկացնել ՌԴ-ՀՀ-Վրաստան-Իրան կլոր սեղան քննարկում


    Լիլիթ Հովհաննիսյանի նոր գրավիչ ֆոտոշարքը


    Իսրայելում ձերբակալվել են թոշակառուներից 1,5 միլիոն շեկել գողացած «վրացական ավազակախմբի» անդամներ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]