Foto

Իրանում զինված հարձակում է եղել դատարանի շենքի վրա. 5 զոհի մասին է հաղորդվում

Անհայտ անձինք զինված հարձակում են գործել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատարանի շենքում։

Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությանը։

Հարձակվողները սկզբում կրակ են բացել դատարանի շենքի վրա, ապա շրջակա խաղաղ բնակիչների վրա։ Զինված հարձակման հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 13 մարդ։

Հաղորդվել է, որ դատարանի շենքի վրա հարձակված 3 զինված անձինք չեզոքացվել են։