Միացյալ Նահանգները ակնկալում է մոտ ապագայում Ռուսաստանի հետ սկսել հետագա միջուկային զինաթափման հեռանկարների քննարկումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Վաշինգտոնի և Մոսկվայի կողմից ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին նոր համաձայնագրի կնքման հեռանկարները։
«Սա այն պայմանագիրը չէ, որի ժամկետի ավարտը դուք ցանկանում եք։ Մենք սկսել ենք աշխատել դրա վրա»,-նշել է Թրամփը՝ աշխարհի համար խնդիր համարելով ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի ժամկետի ավարտը։