• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Քննարկում են «Զանգեզուրի միջանցքը», իսկ օրինակ, «Նախիջևանի միջանցք» ձևակերպումը ինչի՞ չեն քննարկում. Թևանյան



Քանի կար իշխանությունններն ասում էին՝ ճանապարհի արտապատվիրակումը լավ է, բայց հետո ՔՊ-ից ինչ-որ ձայներ լսվեցին, որ մենք գնահատում ենք որ դա ինքնիշխանության կորուստ է և չենք համաձայնում ամերիկյան այդ նախագծին։ Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

«Բայց մեծ հաշվով իրենք համաձայնել են և ձևակերպում են որ դրանից Հայաստանը կարող է շահել։ Բայց բացարձակապես դա կապ չունի «խաղաղության խաչմերուկ» կոչվածի հետ։ Երկրորդը, դա թուրք-ադրբեջանական թուրանական միջանցք է, որին, ի դեպ, համաձայնությունը Նիկոլ Փաշինյանը տվեց հենց Թուրքիայում, հայտարարեց, որ ինքը կողմ է։ Նա դրան չհամաձայնել չէր կարող, որովհետև պարտավորությունների տակ է Նիկոլ Փաշինյանը, իր անձի անվտանգության խնդիրն է լուծում։ Ինքը անվտանգությունը տեսնում է իշխանության պահպանման միջոցով, իշխանության պահպանումը տեսնում է Թուրքիայի, Ադրբեջանի և արևմուտքի օգնությամբ։ Այս առումով ինքը մտածում է որ եթե իշխանությունը կորցնի ու ճիշտ է մտածում, ապա կընկնի Սահակաշվիլու օրը։ Իսկ եթե չպահեց իշխանությունը, լավագույն դեպքում կարող է հայտնվել Տիխանովսկայայի կարգավիճակում։  Բայց ինքը տեսնում է, որ դրա հնարավորությունները քիչ են, դրա համար կառչած է աթոռից։

Իսկ եթե դրա գինը լինելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստը, տարածքային կորուստը և այլն, ինքը դրա խնդիրը չունի, ասում է՝ չլինի Հայաստանի Հանրապետություն, ես չեմ դատվի, որովհետև դատարանը որոշումը կայացվում է պետության անունից»։

Նա հիշեցրեց, որ իշխանությունները դեռեւս 2022–ից ասում էին, որ կարող ենք հանձնել Արցախը, բայց փոխարենը չենք զիջի մեր ինքնիշխանությունը, չենք տա միջանցք, որը պահանջում են ռուսները. «Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք ձևակերպումը չկար Սյունիքի հետ կապված, բայց իրենք ասում էին, որ դա միջանցք է, դա ռուսներն են ուզում վերահսկել, մենք դա թույլ չենք տա, և ահա դրա համար պատրաստ ենք նույնիսկ զոհաբերել Արցախը և արցախցիներին։ Այդպես էլ արեցին, հակադրում էին 3 միլիոն հայությունը 120 հազար արցախահայությանը։ 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում հանձնեցին Արցախը Ադրբեջանին այն ձևակերպմամբ, որ «զատո» միջանցքը պահում են, փրկում են Սյունիքը։

Հիմա եկել, իրենց հաճախորդներով, քարոզչամեքենաներով ասում են՝ վայ ինչ լավ է այդ միջին միջանցքը եղել է, բայց շատ կարևոր է, որ դա ամերիկացիներն են։ Բայց մենք դրա համա՞ր չէինք հավաքվել։

Դուք դա արել եք ձեր դրսի տերերի պարտադրանքով, որպեսզի ռուսական գործոնը այնտեղից դուրս գա, իսկ թե արցախցիների հետ ինչ կլիներ, դա Արևմուտքին, Թուրքիային ու առավել ևս Ադրբեջանին ընդհանրապես չէր հետաքրքրում։ Հիմա նույն այդ շրջանակները ասում են, որ այս ճանապարհը պետք է բացվի և դա բացարձակապես կապ չունի խաչմերուկի հետ։ Դա միջանցք է դառնում, և Ալիևն ասում է՝ ես որևէ փոխադարձության հարց չունեմ լուծելու։

Հիմա տեսեք, քննարկում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», իսկ օրինակ, «Նախիջևանի միջանցք» ձևակերպումը ինչի՞ չեն քննարկում։ Բա եթե ադրբեջանական բեռները պետք է գան, գնան, բա ինչի՞ չեն քննարկում հայկական բեռների տեղափոխության հարցը Նախիջանով։

Իսկ ո՞վ պետք է լինի այդ միջնորդ երաշխավորը, ո՞վ պետք է անվտանգություն ապահովի։ Այսինքն, ըստ էության, խոսվում է այն մասին, որ Հայաստանը դառնա «պրոխոդնոյ դվոռ թուրք-ադրբեջանական երկրների համար և թուրանական միջանցք ծառայի ամբողջ Հայաստանը»։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Երբեք մի չարաշահեք այս մթերքները, եթե հոդերի ցավ ունեք. բժշկի խորհուրդը


    Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու զինադադարը. Թրամփ


    Եգիպտոսի նախագահը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը


    Թուրքիան և Ինդոնեզիան 10 մլրդ դոլարի պայմանագիր են կնքել կործանիչների մատակարարման վերաբերյալ


    Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարին սպանելու մասին


    Ռուսաստանը պատրաստ կլինի հարձակվել Լեհաստանի վրա 2027 թվականին. Տուսկ


    Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ խոսնակ (տեսանյութ)


    ԱՄՆ-ն առևտրային համաձայնագրեր չի կնքի Թաիլանդի և Կամբոջայի հետ, քանի դեռ նրանց միջև զինված հակամարտությունը շարունակվում է․ Թրամփ


    Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զnհվածներին նվիրված հուշարձանը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)


    ԱՄՆ-ն պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության լուծման հարցում․ Ռուբիո

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]