Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կշարունակվեն. երրորդ փուլը տեղի կունենա այսօր Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները այսօր կհանդիպեն Ստամբուլում՝ ուղիղ բանակցությունները շարունակելու համար: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունների համաձայն՝ բանակցությունները կկենտրոնանան գերիների հետագա փոխանակման և ուկրաինացի քաղաքացիական անձանց վերադարձի վրա:
Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է նախկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ռուսական պատվիրակությունը, ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գլխավորում է Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Մոսկվան ակնկալում է, որ «բանակցային հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», հաղորդում է «Ինտերֆաքսը»։