ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր մամուլում տարածված լուսանկարներին ու տեսանյութերին՝ իր ՀԷՑ կատարած այցի վերաբերյալ։
Տեր-Ղազարյանը հերքել է լուրերը, որ իշխանության ներկայացուցիչները մտադրություն ունեն ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել իրեն։
«Իսկ հիմա ուզում եմ բանական մարդկանց տեղեկացնել, որ, սա հորինված լեգենդ է։ Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ»։