Foto

Կարծում եմ, ինչքան Արցախն էր Նիկոլի համար սրբություն, այնքան էլ՝ Եկեղեցին. Շարմազանով

Կարծում եմ,ինչքան Արցախն էր Նիկոլի համար սրբություն,այնքան էլ ՝ Եկեղեցին։


Թե բա՝ իմ համար Եկեղեցին սրբություն է։


2018-ին էլ Արցախն էր նրա համար սրբություն,2019-ին էլ  Ստեփանակերտում ասում էր ՝Արցախը Հայաստան է եւ վերջ։


2020-ի աշնանն ասում էր՝ Թուրքիան ձգտում է ավարտին հասցնել Հայոց Ցեղասպանությունը,իսկ այսօր դարձել է թուրքական շահերի պաշտպանը։


2020-ի նոյեմբերին /պատերացմից հետո/ կապիտուլյանտն պնդում էր,որ պետք է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։


2021-ին էլ հայտարարում էր Արցախի «անջատում՝ հանուն փրկության» օպերացիայի մասին,բայց 2022-ի հոկտեմբերին Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժան մաս։


Հիմա էլ սրբություն ասելով՝ Եկեղեցին է ուզում «փուռը տալ»։


Ասելով որ լիներ,Հիտլերն էլ ասում էր ,որ իր շարժումը քրիստոնեական է։


Մի մարդու նման պետք է սատարել Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին այս հակազգային ռեժիմի հարձակումներից։