Foto

Սիրիայում կառավարական ուժերի և դրուզ աշխարհազորայինների միջև մարտերը շարունակվում են. հաղորդվում է առնվազն 200 զոհի մասին

Սիրիայի հարավում կառավարական ուժերի և տեղի փոքրամասնության՝ դրուզ աշխարհազորայինների միջև մարտերը շարունակվում են, հաղորդվում է առնվազն 200 զոհի մասին. այս մասին հայտնում է  Bild-ը։


Կատաղի մարտերը բռնկվել են Սիրիայի բանակի և դրուզների ուժերի միջև: Պատճառը, ականատեսների վկայությամբ, նոր իշխանություններին աջակցող տեղացի բեդվինների և Սիրիայի հարավում գտնվող մի երիտասարդ դրուզի միջև կոնֆլիկտն էր: Ավելի ուշ տարածաշրջան են տեղափոխվել կանոնավոր զորքեր, և այնտեղ սկսվել են լայնածավալ մարտեր:

Սիրիական մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ վերջին օրերին Աս-Սուվեյդա նահանգում սպանվել է ավելի քան 200 մարդ։ Բանակի գլխավոր նպատակը երկրի հարավի վերահսկողությունը ստանձնելն է, որտեղ նախկին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո իշխանությունը գործնականում անցել է տեղական աշխարհազորայիններին։


Համացանցում շրջանառվում են գերի վերցված դրուզների նկատմամբ բռնության տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են սիրիացի զինվորները սափրում բեղերը, որը նրանց մշակույթի կարևոր կրոնական խորհրդանիշ է: Հատկանշական է, որ արմատական իսլամիստները, որոնք նախկինում մեղադրվել են քրիստոնյաների և ալավիների կոտորածի համար, ներգրավված են սիրիական բանակում:

Ստեղծված իրավիճակում Իսրայելը հարձակվել է Աս-Սուվեյդայում գտնվող սիրիական բանակի դիրքերի վրա՝ դրուզ համայնքին աջակցելու համար:

tert.am