Foto

Եթե հայ ժողովուրդը հանդուրժում է ՀՀ-ի ապամոնտաժումը, ապա մտածել ինչ-որ երկրի կողմից Հայաստանի փրկության մասին՝ նորմալ չեմ համարում. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Եկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն: Դա իրենց ներքին գործն է: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Այնուամենայնիվ սա ՀՀ-ի ներքին խնդիրն է և ես հեռու եմ այն մտքից, որ, եթե հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները հանդուրժում են ՀՀ-ի ապամոնտաժումը, ապա մտածել ինչ-որ երկրի՝ Հայաստանի փրկության մասին, սա ես երբևէ նորմալ չեմ համարել, չեմ համարում և չեմ էլ կարող համարել»,- նշել է նա: