Հուլիսի 15-ին Գերագույն ռադան 90 օրով երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքն Ուկրաինայում։ Սա զորահավաքի արդեն 14-րդ երկարաձգումն է 2022 թվականի փետրվարի 24-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, գրում է 24tv.ua-ն:
Հուլիսի 14-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդարանին ներկայացրել է զորահավաքի և ռազմական դրության երկարաձգման վերաբերյալ երկու օրինագիծ։ Պատգամավորների աջակցությունից հետո դրանք ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 7-ին և կգործեն մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը։