Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կդառնան կաթողիկոս (ներկայիս Գարեգին Երկրորդի փոխարեն – խմբ.)։
Գնում է նրանց մոտ, համոզում՝ «Դեմ ելեք (եկեղեցու ղեկավարությանը), ամեն ինչ կանեն ձեզ համար»,-ասել է Աբրահամյանը։
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ Եկեղեցին ուժեղ է։
«Նա կաթողիկոսին ինչ-որ մեղադրանքներ է առաջադրում: Դա նրա գործը չէ: Ո՞վ է կաթողիկոսը՝ ընտրյալ մարդ: Ասելիք ունե՞ս, ասացիր: Թող իրենք որոշեն «...» Վարչապետը մտավախություն ունի, որ ընտրությունների ժամանակ եկեղեցին իր դեմ կհամախմբի ընտրողներին»,- ասել է Աբրահամյանը: