Foto

Ռունի Բարջին տեղափոխվեց «Բարսելոնա». պաշտոնական

«Բարսելոնան» և «Կոպենհագենը» պաշտոնապես հայտարարել են Ռունի Բարջիի տրանսֆերի մասին։ 19-ամյա շվեդ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կնքել է պայմանագիր մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։


Բարջին հանդես է գալիս աջ եզրում և առանձնանում է իր տեխնիկայով, արագությամբ և գոլային հմտություններով։ Նրա խաղաոճը՝ մեկը մեկի դեմ պայքարում գերազանցելու և ճշգրիտ հարվածներ կատարելու կարողությամբ, «Բարսելոնային» կտրամադրի նոր դինամիկա հարձակման աջ թևում։

Ծնվել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին Քուվեյթում, սակայն ներկայացնում է Շվեդիան։ Ֆուտբոլային կարիերան սկսել է Մալմյոյում, իսկ 2020-ին միացել է «Կոպենհագենի» ակադեմիային։ 2022 թվականից նա հանդես է եկել դանիական ակումբի հիմնական կազմում՝ մասնակցելով 84 հանդիպման, խփելով 15 գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։


Չնայած լուրջ վնասվածքի պատճառով մեկ տարի բացակայելուն՝ Բարջին լիովին վերականգնվել է և շարունակում է ցուցադրել իր բարձր որակները։ «Կոպենհագենի» կազմում նա նվաճել է Դանիայի առաջնության երեք տիտղոս և երկու Գավաթ՝ հաճախ դառնալով խաղերի որոշիչ դեմք։

2024/25 մրցաշրջանում Բարջին մասնակցել է Դանիայի Սուպերլիգայի 5 խաղի և Գավաթի մեկ հանդիպման, սակայն դեռևս արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 7.5 միլիոն եվրո։

Բարջիի ծնողները ծագումով սիրիական Հալեպ քաղաքից են։ Ըստ TheMatchMinute-ի՝ նրա հայրը հայկական արմատներ ունի։


tert.am