Foto

Իսպանիայի հարավում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական երկրներից Իսպանիայում՝ երկրի հարավային ափերի մոտ, հուլիսի 14-ի առավոտյան տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տեղեկությունը հայտնել է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմերիա քաղաքից 55 կիլոմետր հարավ-արևելք, իսկ հիպոկենտրոնը՝ ընդամենը երկու կիլոմետր խորության վրա։ Ալմերիան ունի մոտ 200 հազար բնակչություն։

Այս պահին վնասների կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ չկան։ Ավելի վաղ Ճապոնիայում երեք շաբաթվա ընթացքում գրանցվել էր ավելի քան 2000 երկրաշարժ՝ սեյսմիկ ակտիվության բարձր մակարդակով, գրում է Лента.ру-ն:

lurer.com