Foto

Իրանի միջուկային գիտելիքները չեն ոչնչացվի ռմբակոծություններով. Ռուսաստանում Իրանի դեսպան

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Իրանի միջուկային գիտելիքները չեն ոչնչացվի ռմբակոծություններով և հրթիռներով։

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ջալալին, խոսելով Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսած 12-օրյա պատերազմի մասին, հավելել է. «Այս ագրեսիան ամրապնդել է Իրանի կամքը՝ որոշելու երկրի համար ցանկալի ապագան, և այս ճանապարհին մեր մտավորական և գիտական ​​վերնախավը կշարունակի պաշտպանել իր միջուկային ծրագիրը որպես անվիճելի, օրինական և լեգիտիմ իրավունք»։

Ռուսաստանում Իրանի դեսպանը, նշելով, որ երկրներն իրավունք ունեն հարստացնել ուրան և խաղաղ ճանապարհով օգտագործել միջուկային էներգիան՝ համաձայն միջազգային պայմանագրերի, ասել է. «Այժմ մենք չունենք և չենք ունեցել որևէ այլ պահանջ, բացի միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքից»։