Foto

Եթե որևէ մեկն ասի, որ Անուշավան եպիսկոպոսի պաշտոնավարման «ժամկետն է լրացել», պատրաստ եմ ապացուցել, որ ստախոս է․Աբաջյան

Եթե որևէ մեկն ասի, որ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի պաշտոնավարման «ժամկետն է լրացել» կամ այլ մտացածին պատասխան, պատրաստ եմ ապացուցել, որ ստախոս է, հայտարարում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին փոխտնօրենի Խաչիկ Աբաջյանը։

Խաչիկ Աբաջյանն, ի դեպ, օրերս է ազատվել պաշտոնից։

«Եթե նվաստանալ, ապա մինչև վերջ, եթե իջնել, ապա մինչև անհատակ անդունդի խորքը.

Ինչպես ավելի վաղ ասում էի, ԵՊՀ ռեկտորը Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից ազատել է նաև Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին: ԵՊՀ կայքում արդեն տեղադրված է դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթի հայտարարությունը:

Իսկ ինչո՞ւ է հեռացրել, ի՞նչ հիմքով: Հարցը պետք է հռետորական լինի: Սա էլ «չեն ուզել, ստիպել են»:

Եթե որևէ մեկը կփորձի ասել, որ «ժամկետն է լրացել» կամ այլ մտացածին պատասխան, ապա պատրաստ եմ հանրային բանավեճի ժամանակ ապացուցել, որ նա ստախոս է:

Ի դեպ, այստեղ ևս խախտումներն ակնհայտ են: ԵՊՀ կանոնադրությունը և դեկանների ընտրության ընթացակարգը պահանջում են դեկանի թափուր պաշտոնի մրցույթը հայտարարել ժամկետի ավարտից երկու ամիս առաջ, իսկ այդ ընթացքում դեկանը պաշտոնավարում է մինչև ժամկետի ավարտը: Այս դեպքում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանը ծանուցում է ստացել և ազատվել աշխատանքից: 2020 թվականից սկսած՝ որպես Հոգաբարձուների խորհրդի եւ Գիտական խորհրդի անդամ, քաջատեղյակ եմ գործընթացի բոլոր մանրամասներին և պիտի ասեմ, որ որևէ դեկան մրցույթի ընթացքում ծանուցմամբ չի ազատվել աշխատանքից:

Ավելի զավեշտալի է այն, որ չի եղել որևէ նիստ, որտեղ ԵՊՀ ռեկտորը իր շնորհակալությունը չհայտնի Սրբազան հորը հերթական ներդրումը բերելու, իր կապերն օգտագործելով՝ ԵՊՀ հեղինակության բարձրացմանը նպաստելու, նոր համագործակցություններ հաստատելու, այս կամ այն խնդիրը լուծելու համար:

Սա բարոյական վախճան է: Ստիպում են ազատել մի մարդու, ում ղեկավարությամբ երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ ռեկտորը (մինչ ռեկտոր դառնալը և հիմա էլ նա շարունակում է հանդիսանալ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս), ում մասին մշտապես խոսել է ակնածանքով, շնորհակալական խոսքերով:

Կամակատար լինելն այս տեսքն ունի:

Հ.գ. Տեսնենք հաջորդն ով է»:

Տեղեկություններ կան, որ Անուշավան Սրբազանի աշխատանքից ազատման պատճառը եղել է ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցելը։