Foto

Ես Հանրապետական եմ ու հպարտորեն եմ կրում այդ կոչումը, բայց ՀՅԴ-ն ավելին է, քան զուտ կուսակցություն․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․  «Որպես պատմաբան նշեմ,որ ՀՅԴ-ն ոչ միայն ու ոչ այնքան կուսակցություն է, որքան ազգային գաղափար ու հայկականության դրսեւորում։ ՀՅԴ-ն ազգային արժեք է. Քրիստափոր, Ռոստոմ, Զավարյան, Արամ, Քեռի, Համազասպ…Պետո, Բեկոր… Ու սա ընդամենը ՀՅԴ ազգային հերոսական ներկայացուցիչների մի փոքր մասն է։ ՀՅԴ-ն է ղեկավարել 1918-ի Մայիսյան հաղթական հերոսամարտերը,ՀՅԴ-ի մեծագույն ավանդի արդյունքում է օտարության մեջ հայը հավատարիմ մնացել ազգային արժեհամակարգին։ Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ ՀՅԴ կամավորականներն եղել են առաջնագծում ու նրանցից շատերն իրենց արյամբ սրբագործել են Հայոց Հայրենիքը։ ՀՅԴ-ի շնորհիվ է իրականացել «Նեմեսիս» պատժիչ գործողությունը, որի արդյունքում Հայ ազգն իր արդար վրեժը լուծեց երիտթուրք ստահակներից։ ՀՅԴ-ի վրա հարձակումը՝ հարձակում է հայի ազգային ինքնության վրա։ Ես Հանրապետական եմ ու հպարտորեն եմ կրում այդ կոչումը։ Բայց ՀՅԴ-ն ավելին է, քան զուտ կուսակցություն։ Եվ ինչպես ցանկացած քաղաքական միավոր, ՀՅԴ-ն զերծ չի եղել մոլորություններից ու սխալներից,բայց նրա ներդրումը նաեւ Երրորդ Հանրապետության կայացման գործում անուրանալի է։ Հասկանու՞մ եք,ՀՅԴ-ն է ՝ «Նեմեսիս» իրականացնելով հայ ազգի մեջքը ուղղել։ Անհերքելի փաստ է, որ Դաշնակցության գաղափարը տասնամյակներ շարունակ հայի ազատության իդեալն է եղել։ Դու մեր իդեալ ազատության, վեհ գաղափար Դաշնակցության»: