Foto

Վրաստանի մաքսայինը հիմա էլ խստացումներ է կիրառում ՌԴ-ից Հայաստան գազ փոխադրող մեքենաների նկատմամբ

«Հիմա էլ հերթը հասել է գազատարներին». – Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ավտոհավաքակայանում ավելի քան հինգ տասնյակ հայկական գազատար մեքենաներ լուսաբացից սպասում են մաքսային ընթացակարգերի ավարտին, որ կարողանան հեղուկ գազով բեռնված մեքենաներով Հայաստան հասնել։ «Ազատությանը» տեղից ահազանգող վարորդներն ասում են՝ Վրաստանի մաքսային ծառայությունը նոր խստացումներ է կիրառում Ռուսաստանից Հայաստան վերադարձող գազատարների նկատմամբ, առանց հստակ պատճառաբանության կամ պաշտոնական բացատրության.

«Ռենտգեն են արել, թղթերը վերցրել են ներս, ու վերջ, էլ ոչ պատասխանում են, ոչ էլ: Անորոշ կանգնած ենք, չգիտենք ինչ անենք»: «Բոլորի ձեռից հավաքել են՝ վարորդի անձնագիր, մեքենայի տեխանձնագիր և բոլոր դակումենտացիան»:

Սահմանին կանգնած վարորդներից մեկը պատմեց՝ տարիներ շարունակ Վրաստանի անցակետը անխոչընդոտ հատել, հասել է Ռուսաստան, մեքենան հեղուկ գազով բեռնել ու վերադարձել Հայաստան: Ասում է՝ անգամ եթե վրացական կողմում կշռել են իրենց մեքենան, ապա դա րոպեներ է տևել, իսկ հիմա՝ շուրջ 24 ժամ և ավելի: Իրենից առաջ Ստեփանծմինդա-Լարս ավտոհավաքատեղիից դուրս եկած գազատարներն էլ, ասաց, չեն կարողանում Հայաստան հասնել, վրացական Գեզի մաքսային տերմինալում էլ են կանգնեցնում ու ստուգում այնպես, ինչպես հայկական կոնյակը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։