«ՀՅԴ–ն փակելու փորձ արել են Ցարի ժամանակ, ձախողվել են, բոլշևիկներն են արել, ձախողվել են, ՀՀՇ–ն է արել, ձախողվել է։ Ով փորձել է դաշնակցությունն արգելել... տեսնում ենք, որ հիմա դաշնակցությունը կա, իսկ նրանք այլևս գոյություն չունեն»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայտարարությանն այն մասին, որ «ժամանակն է մտածել Դաշնակցությունը կրկին փակելու մասին»։
«Նման ձևով դաշնակցությանը չեն վախեցնի։ Բայց այն, որ հիմա բոլոր հնրավոր հեքիաթագիրներին վարձել են և հեքիաթներ են գրում, որպեսզի Դաշնակցության գործունեությունը կասեցնեն, կարծում եմ, որևէ մեկի մոտ հարց չի առաջացնում։ Դա է նրանց նպատակը»,–հավելեց Խաչատրյանը։