Foto

ԱՄՆ-ը հույս ունի, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը կավարտեն պատերազմն առաջիկա օրերին

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ «հույս ունի», 2e Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը կարող են համաձայնության գալ առաջիկա մի քանի օրերի ընթացքում՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար, հաղորդում է NBC News-ը։

«Հուսով ենք՝ նրանք կանցնեն անուղղակի բանակցությունների, -հայտարարել է Ռուբիոն։ -Կարծես թե պայմաններն ընդհանուր առմամբ համաձայնեցված են, բայց հիմա ակնհայտորեն անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են այդ պայմանները կիրառվելու»։

Պետքարտուղարը հայտնել է, որ նախօրեին խոսել է հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, որը «լավատես է, որ մոտիկից բանակցությունները շատ շուտով կսկսվեն»։

«Կարծում եմ՝ մենք ավելի մոտ ենք մեր նպատակին, գուցե ավելի մոտ, քան եղել ենք երկար ժամանակ, և լիահույս ենք։ Բայց նաև գիտակցում ենք, որ ճանապարհին դեռ որոշ մարտահրավերներ կան», - հավելել է Ռուբիոն։