Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել՝ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հայտարարությանը, համաձայն որի՝ «սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»։
«Արտապատվիրակում՝ ինքնիշխանության պահպանման մասին իշխանությունների բառախաղերի ու ճամարտակությունների պատկերը։ Արցախի գլուխը կերան այս հանգրվանին հասնելու համար։ Հալալ է քեզ՝ մեր հպարտ ժողովուրդ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայր Ռուբենը։