Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի վթարի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա: Այս մասին «Հետքին» հայտնել են ԲԸՏՄ-ից: Վարույթը դեռեւս ընթացքի մեջ է: Գրում է Հետքը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ԶՊՄԿ-ից Արծվանիկի պոչամբար գնացող պոչատարի վրա վթար է տեղի ունեցել: Ավազի արդյունահանմամբ զբաղվող «Մանիսա» ՍՊԸ-ի սեփականատեր եւ տնօրեն Սպարտակ Հայրապետյանը «Հետքին» հայտնել էր, որ վթարի հետեւանքով կոմբինատի պոչանքները լցվել են Ողջի գետ, այդտեղից էլ՝ իր ընկերության կողմից շահագործվող ավազի հանքավայր: Հայրապետյանի հաշվարկով՝ իրեն հասցվել է 163.200.000 դրամի վնաս:
Ավելին՝ սկզբնաղբյուրում: