Foto

Toyota վերագրանցել է Voxy ապրանքանիշը Ռուսաստանում՝ մինչև 2034թ․


Ճապոնական ավտոհսկա Toyota-ն Ռուսաստանում գրանցել է Voxy ապրանքանիշը։ Այս մասին հայտնում է «Ավտոստատ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Ֆեդերալ արդյունաբերական սեփականության ինստիտուտին (ՖԻՊՍ)։


Գրանցման բացառիկ իրավունքը կգործի մինչև 2034 թվականի նոյեմբեր։ Voxy-ն Toyota-ի մինիվեն է՝ կառուցված Corolla-ի հարթակի վրա և արտաքինով մոտ է Noah մոդելին, սակայն տարբերվում է դիզայնով։


Չնայած Toyota-ի պաշտոնական հեռացմանը ռուսական շուկայից, ընկերությունը վերջերս կրկին հայտնվել է Ռուսաստանում ամենապահանջված ավտոբրենդների տասնյակում։ Մարտին հաղորդվել էր, որ Toyota-ն գաղտնի հանդիպում է կազմակերպել նախկին ռուս դիլերների հետ Դուբայում՝ ակնարկելով հնարավոր վերադարձ, հայտնում է Лента.ру-ն։

lurer.com