Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ռուբինյանց և Դրո փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Արա Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Մ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: