Շիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: