Բարազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հուլիսի 6-ին մեկնարկել է BRICS միավորման գագաթնաժողովը: ԿԱռույցում հիմա նախագահում է Բրազիլիան:
Այն կշարունակվի մինչև հուլիսի 7-ը:
Հանդիպման մասնակիցները կքննարկեն տարեսկզբից BRICS-ի աշխատանքի արդյունքները համագործակցության երեք ուղղություններով ՝ քաղաքականություն և անվտանգություն, տնտեսություն ու ֆինանսներ, մշակութային-հումանիտար ոլորտ:
Նախատեսվում է քննարկել նաև գլոբալ և տարածաշրջանային օրակարգի հրատապ խնդիրները: