Երևանի քաղաքապետարանի, թենիսի ֆեդերացիայի և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախաձեռնությամբ անցկացրեցինք սեղանի թենիսի մրցաշար դատապարտված անձանց միջև։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը։
Նա հայտնեց որ հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և պատվոգրերով։
«Գործընկերների և ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿ ծառայության հետ համագործակցության շրջանակներում հետագայում նախատեսում ենք անցկացնել ֆուտբոլի, վոլեյբոլի և բազկամարտի մրցումներ դատապարտված անձանց միջև»,- ասաց Արսեն Մակվեցյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ կատակով արձագանքեց . «Ես ակնկալում էի, որ դատապարտված անձանց հետ կապված հաղթողներն այլ բանով պետք է պարգևատրվեին, բայց՝ ավաղ»։