Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին՝ նա ձերբակալեց հայ «Իվանիշվիլիին»` Կարապետյանին: Այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Հարավային Կովկասում տեղի ունեցողը Ռուսաստանի թուլացման ուղղակի հետևանք է Ուկրաինայում։
«Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին՝ գերեվարելով հայազգի «Իվանիշվիլիին»՝ միլիարդատեր Կարապետյանին»,-գրել է Սաակաշվիլին, նկատի ունենալով այն իրավիճակը, երբ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որ կարողություն էր ձեռք բերել Ռուսաստանում, քաղաքականություն մտավ իր «Վրացական երազանք» կուսակցության հետ՝ Սահակաշվիլիի կուսակցությանը հեռացնելով իշխանությունից։
«Փաշինյանը պաշտոնապես ստանձնել է ԵՄ անդամակցության կուրսը։ Բաքուն սկսել է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, Ադրբեջանը Ռուսաստանին համարում է ուղղակի սպառնալիք և ակտիվ քայլեր է ձեռնարկում իր քաղաքական, տնտեսական և մշակութային տարածքը ռուսական ազդեցությունից մաքրելու համար։ Բացի այդ, Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են մերձենալ, ինչը ծանր հարված է Ռուսաստանին»,-գրել է նա:
Սաակաշվիլին նշում է, որ Վրաստանի համար աշխարհաքաղաքական գործընթացները երկրին շատ են օգնում և պետք չէ ժամանակ վատնել:
«Առաջնորդության պակասի դեպքում ինքնակազմակերպումը միակ ճիշտ լուծումն է»,-գրել է նա: