Սամվել Կարապետյանն էլ է՞ր հեղաշրջման հայտարարություն արել...
Կամ Լևոն Տեր֊Պետրոսյանը, որին վարկաբեկում եք ամենավերջին հիշոցներով...
Կամ Կաթողիկոսը, որին առաջարկում եք ինտիմ մասերի ցուցադրություն...
Կամ հրապարակ եք նետում ինչ որ մեկի մասին անորոշ ձևակերպում` քեռեկնոջ հետ կենակցելու մասին...
Դուք այնքան ատելություն եք գեներացրել, որ յուրաքանչյուր բեսեդկայում ու վետերոկում գաղտնալսում անեք` օրը հարյուր էսպիսի ձերբակալություն կանեք...
Իրավապահները, ինչ խոսք, այնքան ժամանակ են ենթարկվելու, որքան ժամանակ ունեք իշխանություն...
Բայց ամեն օր ազգը ինֆորմացիոն շոկի ենթարկելն ու կառավարման ռեպրեսիվ մեթոդը ամեն վայրկյան հղի է պայթյունավտանգ լիցքերով...
Ուշքի եկեք...