Foto

Ռուսական «Պոսոխ» լազերային համակարգը կփորձարկվի մարտական պայմաններում

Ռուսաստանում ստեղծված լազերային անօդաչու դեմ պայքարի «Պոսոխ» համակարգը նախատեսվում է փորձարկել հատուկ ռազմական գործողության (ՍՈՎ) գոտում մինչև 2025 թ․ ամառվա վերջ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համակարգը վերջերս անցել է փորձարկումներ Խերսոնի շրջանում՝ ցուցադրելով մինչև 500-700 մետր հեռավորության վրա անօդաչու թիրախների խոցման ունակություն։

Ըստ նախագծի ներկայացուցչի, ստատիկ փորձարկումների ընթացքում լազերը հաջողությամբ խոցել է FPV տիպի անօդաչուների մարտական մասերը, շարժիչներն ու մարտկոցները՝ դրդելով սարքերին խափանվել ու ընկնել։

«Մինչ այս տարվա ավարտը մենք պետք է հասնենք լազերային համակարգի մարտական փորձարկման փուլին ՍՈՎ գոտում», — նշել է աղբյուրը։