Հունգարիայի եւ Սլովակիայի իշխանությունները որոշել են արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրամիությունը։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթն արգելափակելու որոշումը կայացվել է ի պատասխան ԵՄ-ի՝ ռուսական էներգառեսուրսների ներկրումն աստիճանաբար դադարեցնելու պլանների։
«Մենք դա արեցինք, քանի որ Եվրամիությունը ցանկանում է անդամ երկրներին, այդ թվում՝ Հունգարիային և Սլովակիային, արգելել գնել ռուսական էժան բնական գազ և էժան ռուսական նավթ, ինչպես դա արել է նախկինում»,- այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պյոտր Սիյարտոն։
Նախարարը հավելել է, որ որոշումն ընդունվել է ի պատասխան ԵՄ-ի՝ աստիճանաբար ռուսական էներգառեսուրսների ներմուծումը դադարեցնելու պլանների։ Որպես լրացուցիչ փաստարկ նա նշել է, որ եթե նման փաթեթ ընդունվի, կոմունալ ծախսերը կբարձրանան։
Միաժամանակ հունգարական դիվանագիտության ղեկավարը հայտնել է նաև իր երկրի դիրքորոշումը Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ, որը արդեն չորրորդ տարին է պաշտպանվում է ռուսական ռազմական ագրեսիայից։ «Մենք հստակ հասկացրել ենք, որ հունգարացիներին թույլ չենք տա փող ուղարկել Ուկրաինա: Մենք պատրաստ չենք որևէ նոր ֆինանսական աջակցության, զենքի նոր մատակարարումների, որևէ նոր ռազմական գործողության», - ասել է Սիյարտոն հունգարական 24.hu պարբերականին տված հարցազրույցում: