Foto

ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է Իսրայելի կողմից հակամարտությունը դադարեցնելու մտադրության մասին

Միացյալ Նահանգները խնդրել է արաբ պաշտոնյաներին Իրանին փոխանցել, որ Իսրայելը ցանկանում է որքան հնարավոր է շուտ դադարեցնել երկրների միջև սկսված զինված հակամարտությունը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։


Հրապարակման համաձայն՝ Իրանի իշխանությունները պատասխանել են արաբ պաշտոնյաներին, որ ստիպված են արձագանքել ամերիկյան հարվածներին։


Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների։

pastinfo.am