Foto

Իրանն առաջին անգամ Իսրայելին հարվածել է Քադր H բալիստիկ հրթիռով

Իրանն այսօր առավոտյան Իսրայելի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ օգտագործել է «Քադր H» բալիստիկ հրթիռ՝ բազմակի մարտագլխիկով, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Իման Տաջիկը: 

«Առաջին անգամ կիրառվել է բազմակի մարտագլխիկով Քադր H բալիստիկ հրթիռը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ մարտագլխիկները «ավելի ճշգրիտ, կործանարար և արդյունավետ հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսային, հարավային և կենտրոնական հատվածների ռազմավարական թիրախներին»։

Իսկ երեկ՝ հունիսի 22-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ օգտագործել է «Քեյբար Շեքան» բալիստիկ հրթիռ՝ բազմակի մարտագլխիկով: